ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

Ներանոթային (էնդովասկուլյար) միջամտությունները բժշկության մոտեցումներից են, որոնք կիրառվում են բազմաթիվ զարկերակային և երակային հիվանդությունների բուժման համար՝ թույլ տալով իրականացնել բուժում՝ առանց բաց վիրահատության անհրաժեշտության։

Էնդովասկուլյար միջամտությունները թույլ են տալիս շտկել բարդ անոթային խնդիրները փոքր պունկցիոն անցքերից, քիչ տրավմատիկ են, կատարվում են տեղային անզգայացման պայմաններում՝ անգիոգրաֆիկ և ուլտրաձայնային հսկողությամբ։

Էնդովասկուլյար միջամտություններից հետո վերականգնողական շրջանը սովորաբար շատ կարճ է տևում, և նվազագույնի են հասցված հետվիրահատական բարդությունները։

Ներանոթային միջամտությունները կիրառվում են ⮯ 

  • ⇨ զարկերակների խցանումների կամ նեղացումների, 
  • ⇨ անևրիզմաների
  • ⇨ որոշ նորագոյացությունների, սնող զարկերակների և անոթային խուղակների էմբոլիզացիայի,
  • ⇨ թրոմբոզի առկայության,
  • ⇨ վարիկոզ հիվանդության, հետթրոմբոտիկ հիվանդության պարագաներում։


® Հերթագրվելու համար և հարցերի դեպքում ուղիղ կապ հաստատել #ԱվագյանԲԿ-ի տեղեկատու մասնագետներին՝ 010-56-03-03 հեռախոսահամարով։

♡ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ♡ 
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն 
Հասցե՝ Ք․ Երեևան, Մոսկովյան 15, 0001

Լիցենզիա՝ Կ- XX-000968, Տրված՝ 10.04.2007  
Գովազդի թույլտվություն՝ № ԲՄԳ-00029