ՍԿԼԵՐՈԹԵՐԱՊԻԱ

Սկլերոթերապիան համարվում է վարիկոզ հիվանդության տարբեր ձևերի (ինչպես նոր սկսվող մազանոթային ցանցերի, այնպես էլ վարիկոզ հանգույցների) բուժման մեթոդ: Այս միջամտությունը ենթադրում է ախտահարված երակների խցանման գործընթաց, որն իրականացվում է բարակ ասեղով ներարկման միջոցով։ Արդյունքում երակը փակվում և ժամանակի ընթացքում ներծծվում է։ 1-ից 3 ամիսների ընթացքում պացիենտն ազատվում է խնդրից։
Սոսնձային օբլիտերացիան քիչ ինվազիվ վիրահատական մեթոդ է, որն օգտագործվում է վարիկոզ երակների բուժման համար: Այս մեթոդը ենթադրում է երակի ներսում հատուկ կենսասոսնձի ներարկում, որը նպաստում է երակի փակմանը՝ վերացնելով արյան հետհոսքը: Սոսնձային օբլիտերացիան անցավ միջամտություն է (հնարավոր է իրականացնել առանց ցավազրկման), կատարվում է առանց կտրվածքների և սպիներ չեն մնում, արդյունավետ ու անվտանգ մեթոդ է, միջամտությունից հետո կարիք չի լինում կրել էլաստիկ զուգագուլպաներ, պացիենտը միջամտությունից անմիջապես հետո լքում է կլինիկան և կարող է վերադառնալ իր առօրյային։

ՎԱՐԻԿՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Վարիկոզի բուժման բոլոր մեթոդներն արդյունավետ են։ Վիրահատական եղանակի ընտրությունը պայմանավորված է պացիենտի անհատական առանձնահատկությունների գնահատմամբ և նպատակահարմարությամբ։ Ախտորոշման և բժիշկ-պացիենտ մանրամասն զրույցի արդյունքում պացիենտն ինքն էլ է մասնակցւմ վիրահատական միջամտության տարբերակի ընտրությանը: Վարիկոզի բուժման տարածված մեթոդներն են բԲաց կամ դասական վիրահատությունը, ներերակային լազերային կոագուլյացիան, ռադիոհաճախային աբլացիան, սոսնձային օբլիտերացիան, մեխանոքիմիական աբլացիան, սկլերոթերապիան։
Այս մեթոդը դասվում է վարիկոզ հիվանդության բուժման ջերմային (թերմալ) մեթոդների շարքին, որի ժամանակ վարիկոզ լայնացած երակը ոչ թե հեռացվում է, այլ հատուկ լազերային լուսատարի օգնությամբ այրվում և փակվում է ներսից։ Վիրահատության առավելությունները ⇨ միջամտությունը կատարվում է առանց կտրվածքների, կիրառվում է տեղային անզգայացում, վիրահատությունն էֆեկտիվ է և ապահովում է դրական կոսմետիկ արդյունք, պացիենտը լքում է կլինիկան մի քանի ժամ անց, իսկ 3-5 օր հետո լիարժեք վերադառնում է իր առօրյային։
Հղիությունը վարիկոզ հիվանդության զարգացման ռիսկի գործոններից է։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ ֆիզիոլոգիական փոփոխություններ`արյան շրջանառության ծավալի ավելացում կոնքում և ստորին վերջույթներում, հորմոնալ փոփոխություններ, երակների պատերի թուլացնում, պտղի կողմից կոնքի մագիստրալ երակների սեղմում, երակային արտահոսքի դժվարացում և այլն: Այս երևույթները մեծացնում են ստորին վերջույթների երակների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը, իսկ եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն, ապա էլ ավելի մեծ է վարիկոզ հիվանդության զարգացման ռիսկը։
Ցանկացած ստատիկ ծանրաբեռնվածություն, անկախ նրանից, խոսքը գնում է կանգնած, թե նստակյաց կենսակերպի մասին, վարիկոզ հիվանդության առաջացման և զարգացման ռիսկ է կրում։ Նման կենսակերպի դեպքում բարդանում է ստորին վերջույթների երակների ճիշտ աշխատանքը։ Վարիկոզի առաջացման ռիսկերից են ավելորդ քաշը, հղիությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, մեծ ծանրությունների հետ կապված աշխատանքը, խիստ շոգ միջավայրում աշխատանքը, անհարմար կոշիկ կրելը և անհարմար հագուստը:
Ներանոթային (էնդովասկուլյար) միջամտությունները բժշկության մոտեցումներից են, որոնք կիրառվում են բազմաթիվ զարկերակային և երակային հիվանդությունների բուժման համար՝ թույլ տալով իրականացնել բուժում՝ առանց բաց վիրահատության անհրաժեշտության։ Էնդովասկուլյար միջամտությունները թույլ են տալիս շտկել բարդ անոթային խնդիրները փոքր պունկցիոն անցքերից, քիչ տրավմատիկ են, կատարվում են տեղային անզգայացման պայմաններում՝ անգիոգրաֆիկ և ուլտրաձայնային հսկողությամբ։ Էնդովասկուլյար միջամտություններից հետո վերականգնողական շրջանը սովորաբար շատ կարճ է տևում, և նվազագույնի են հասցված հետվիրահատական բարդությունները։
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում արդեն օրթոպեդիայի բաժանմունք է գործում: Բաժանմունքում իրականացվում են հենաշարժողական համակարգի հիվանդությունների և բնածին արատների ախտորոշում և բուժում։
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողությամբ կատարվեց աննախադեպ բարդության և ծավալի վիրահատություն:
Առաջին անգամ ՀՀ-ում Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքում ներդրվել են Penumbra ֆիրմայի ժամանակակից #թրոմբոասպիրացիոն սարքավորումներն ու էմբոլիզացիոն նյութերը։
Արարատ հեռուստաընկերության անդրադարձը Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված բացառիկ դիմածնոտային վիրահատությանը։ Վիրահատության արդյունքում հաջողվել էր վերականգնել ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները՝ 97% ճշգրտությամբ։
❝Երբ 2006թ․-ին Ավագյան ԲԿ-ում սկսեց զարգանալ անոթային վիրաբուժությունը, ի սկզբանե գաղափարն էր ներդնել արդիական և քիչ ինվազիվ մեթոդներ՝ բուժելու երակային և զարկերակային խնդիրները։ 2006թ․-ին, առաջինը ՀՀ-ում ներդրվեց լազերային վիրաբուժության մեթոդը խրոնիկ երակային հիվանդությունների բուժման համար։ Մեր անոթային վիրաբուժության բաժանմունքն այժմ այս մեթոդի կիրառման մոտ 7000 վիրահատության փորձ է կուտակել❞ - ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
2003թ․-ից Մոսկովյան 15 հասցեում գործում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը։ ԲԿ-ն անվանվել է ի պատիվ «Հայրենական» պատերազմի կամավոր մասնակից՝ բժիշկ Վլադիմիր Ավագյանի։ Հավատարիմ լինելով ԲԿ-ի հիմնադիր նախագահի՝ վիրաբույժ, բ․գ․թ․ Վալերի Վլադիմիրի Ավագյանի իսկզբանե ներդրած սկզբունքներին և արժեքներին, այստեղ միշտ արվել է ամենը պացիենտներին առողջացնելու և կյանքեր փրկելու գործում։