Պացիենտներին
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում մենք ներդնում ենք բոլոր ռեսուրսներն ու ջանքերը, որպեսզի մեր պացիենտներն առողջ ու լիարժեք կյանք վայելեն։ Համաշխարհային ստանդարտներով գերժամանակակից սարքավորումներից և ոլորտի առաջատար մասնագետներից մինչև պացիենտակենտրոն աշխատանքային մշակույթը, այստեղ ամեն բան ստեղծված է նպաստելու ձեր կյանքի որակի բարելավմանը: Այսպիսով, դուք կգտնեք այստեղ համաշխարհային կարգի առողջապահական խնամք, որը գերազանցում է ձեր բոլոր ակնկալիքները:
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը սպասարկում է ինչպես անհատական և կորպորատիվ ապահովագրության, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման (սոցիալական փաթեթ) շահառուներին։
ԲԿ-ն համագործակցում է «Նաիրի Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Ռեսո», «Ռոսգոստրախ Արմենիա», «Գարանտ Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ։
Այս փաթեթների շրջանակներում Հայաստանի քաղաքացիները ստանում են խորհրդատվություն, հետազոտություն և բուժում։
Բժշկական կենտրոնի կողմից ՀՀ քաղաքացիներին և օտարերկրացիներին մատուցվող վճարովի առողջապահական ծառայությունների դինաց բոլոր վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ (քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ) եղանակով։